Հայերեն լեզվով լույս է տեսել Մարդու իրավունքների ուղեցույցը Համացանցի օգտատերերի համար: Ուղեցույցի հայերեն խմբագրությունը պատրաստվել է Ապահով համացանց ծրագրի կողմից: Եվրոպայի խորհուրդի Համացանցի օգտատերերի համար նախատեսված Մարդու իրավունքների ուղեցույցը նախատեսված է որպես գործիք` օգնելու օգտատերերին հասկանալ իրենց առցանց իրավունքները և թե ինչ կարող են նրանք անել, երբ դրանք ոտնահարվում են: Այն չի ստեղծում նոր իրավունքներ: Ուղեցույցը հանրամատչելի լեզվով և ձևաչափով բացատրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները և դրանց կիրառումը Համացանցում: Մարդու իրավունքների Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով:
Եվրոպական eSafetyLabel վարկանիշը ուսուցման գործընթացի ենթակառուցվածքի, քաղաքականության և թվային միջոցների, ապահով և անվտանգ միջավայր ստեղծելու համար շնորհվել է՝ Վանաձորի Րաֆֆու անվան թ 19 հիմնական դպրոցին, Վանաձորի Պուշկինի անվան թ 4 հիմնական դպրոցին, Վանաձորի Վարուժանի անվան թ 16 հիմնական դպրոցին, Վանաձորի թ 18 հիմնական դպրոցին, Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցին, Արտաշատի թ 2 հիմնական դպրոցին, Սարալանջի հիմնական դպրոցին և Երևանի թ 107 միջնակարգ դպրոցին:
Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն: Ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից»: Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 6 -ին՝ «Ստեղծիր, միացիր և եղիրպատասխանատու. ավելի լավ Համացանցը սկսվում է քեզանից» կարգախոսի ներքո: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում: Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել Համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն:
Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում պատրաստել է «Մեր երազած համացանցը. առցանց ուսուցման ձեռնարկ դասավանդողների համար» գիրքը։ «Մեր երազած համացանցը» INSAFE, European SchoolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:
Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ: |