Շնորհավոր ծնունդդ, սիրելի Հույսի կամուրջ 11/17/2011
_ Քո ծննդյան 15- ամյակի կապակցությամբ հղում ենք մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ի ուրախություն բոլորիս` պատանի տարիքում դու հասել ես լայն ճանաչման ու լուրջ հաջողությունների, վայելում ես ծնողների և երեխաների համակրանքը` դառնալով նրանց մեծ բարեկամը: Դու դարձել ես ոչ միայն հույսի, այլև ջերմության. սիրո, լույսի և հավատի կապող ոսկե շղթա հաշմանդամ երեխաների և հասարակության միջև: Քո 15-ամյա մարդասիրական գործունեության հավաստումն ու գնահատականը դարձավ Սիրահարների այգու փոքրիկ կամրջակի անվանակոչումը` Հույսի կամուրջ….. այն մեկ անգամ ևս արժևորում է քո ծավալած ազգասիրական գործի կարևորությունը: Քո ներդրած ջանքերը, հոգատարությունը պսակվել են անուրանալի հաջողությամբ: Դրա վկայությունն է այն, որ հանրակրթական կրթօջախներում ընդգրկված երեխաններն իրենց զգում են հասարակության լիարժեք անդամներ: Կրկին շնորհավորելով նշանավոր տարեդարձի կապակցությամբ` մաղթում ենք քեզ էլ ավելի արդյունավետ գործունեություն` ի շահ հայ մարդու և հայ հասարակության: Գայի անվ. թիվ 129 դպրոց _ Add Comment Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր շրջագայություն Երևան քաղաքում: Այդ օրը Երևան քաղաքի բոլոր դպրոցների աշակերտները պետք է քաղաքապետարանի տրամադրված ավտոբուսներով շրջագայեին Երևան քաղաքով: 100 դպրոցի աշակերտները այդ շրջագայության առաջին ուղևորներից էին: Շնորհակալություն Երևանի քաղաքապետին այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար: Նկարները տես... Ծխախոտի վաճառքի արգելումը 10/01/2011
2011թ-ի հունիս-հուլիս ամիսներին թիվ 150 հիմնական դպրոցը մասնակցեց տարածաշրջանային մի ծրագրի, որը անց է կացվում Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Ծրագիրը երեխայակենտրոն է: Ծրագիրը դպրոցում անց է կացվում <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպությունը <<Ապագան քոնն է>> հասարակական կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում աշակերտները ընտրել են իրենց իսկ հուզող մի քանի հիմնախնդիր: 16.09.2011թ-ին մի խումբ աշակերտներ կազմակերպեցին երթ <<Մինչև 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում>> խորագրով: Նրանք այցելեցին սննդի կետեր` հակածխախոտային լոգոներ փակցնելու, վաճառողներին հանձնեցին օրենքը ծխախոտի վերաբերյալ և պահանջեցին, որ հենց իրենց` երեխաներին ծխախոտ չվաճառեն: OrangeԱրմենիա+186=Մենք հոգատար ձեռքերում ենք 10/01/2011
Լավ է, երբ լավ ընկերներ ես ունենում: Հ. 186 դպրոցը ևս մեկ անգամ առիթ ունեցավ համոզվելու դրանում: Ամեն ինչ պատմենք հերթականությամբ: Դպրոցի հիմնադրման օրերից մեզ մոտ ամուր է դրված ֆրանսերենի հիմքը: Իսկ 2010-2011 ուսումնական տարվանից ֆրանսերենը դպրոցում դասավանդվում է որպես երկրորդ օտար լեզու: Երեխաները զարմանալիորեն շուտ ընկալում և սիրով սովորում են այս երգեցիկ լեզուն: Սովորածն ու սերտածն էլ ներկայացնում են բազմաթիվ բաց դասերի ու լայնածավալ հետաքրքիր միջոցառումների ընթացքում: Դպրոցի հարկի տակ կրթության ու գիտության նախարարությունից, քաղաքապետարանից, կրթության վարչությունից, վարչական տարածքից ու ամենատարբեր կազմակերպություններից հյուրընկալված պատվավոր անձինք առիթ են ունեցել մասնակցելու ֆրանսահայ մեծ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին նվիրված հանդիսությանը, դիտելու Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում երկու տարի անընդմեջ կազմակերպված <<Խոհանոցների համբույր>> և <<Մշակութային խճանկար>> միջոցառումները, որոնք մեծ արձագանք գտան: Ֆրանսերենի դասավանդման գործում ձեռք բերված հաջողություններն էլ նպաստեցին, որ քաղաքապետարանի օժանդակությամբ 186-ը ներառվի այն դպրոցների շրջանակում,. որոնց իր օգնությունն էր առաջարկում Orange Արմենիան: OrangeԱրմենիա+186 դպրոց բարեկամության արդյունքում մեր դպրոցն ունեցավ ֆրանսերենի` համակարգիչներով, նորագույն տեխնիկայով ու գույքով հագեցած դասասենյակ: Եվ ահա սեպտեմբերի 2-ին մեծ շուքով բացվեց դասասենյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին OrangeԱրմենիայի նախագահ պ. Դյութուան, մեծարգո հյուրեր կրթության վարչությունից, քաղաքապետարանից, ծնողներ Մեկ անգամ ևս կարևորվեց ժամանակակից տեխնոլոգայի դերը կրթության որակի բարձրացման ասպարեզում, ասվեցին շնորհակալական խոսքեր, խոսվեց լավ ընկերությունից, բարեկամությունից: Իսկ աշակերտներն իրենց փայլուն ֆրանսերենով հիացրին հյուրերին: Բոլորի ներկայությամբ ուսուցչուհի Գ. Ահարոնյանը դասասենյակում անցկացրեց ֆրանսերենի համակարգչային առաջին դասը: OrangeԱրմենիա+186=Մենք հոգատար ձեռքերում ենք: 186-ում լավ բաները երբեք չեն ավարտվում: Այսօր հ.78 դպրոցի բակում նորից թևածում էր խինդն ու ցնծությունը: Առիթը ՀՀ անկախության 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումն էր: Երեխաները հետաքրքիր և բազմաբովանդակ խոսքով, պարով և երգով ներկայացրեցին մեր անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհը` հիացնելով ներկաներին: Տոնական էր ամեն ինչ. և մասնակիցների տրամադրությունը, և դպրոցի ձևավորումը: Իսկ հաղթական հայոց քոչարին միջոցառման վերջում մեր ժողովրդի միասնության յուրօրինակ մարմնացումը դարձավ. շուրջպարին միացան բոլոր ներկաները` և ծնողները, և աշակերտները: Շուրջպարի ժամանակ մեզ երկնքից ողջունում էին Հայոց բանակի օդային ուժերը, երկնքում թողնելով եռագույնի հետքերը: Արձագանքները միայն հիացմունքի ու շնորհակալության խոսքեր էին: Սեպտեմբերի մեկ 10/01/2011
Համընդհանուր ուրախությունն ու խինդն էին թևածում այդ օրը մայրաքաղաքի Գայի անվ. թիվ 129 դպրոցի բակում: Բարի համբավ ունեցող այս դպրոցում սովորողների հերթափոխ է ամեն տարի: Նախկին սաները հպարտությամբ դպրոց են բերում իրենց երեխաներին, հրճվում, որ հարազատ դպրոցն այսօր լրիվ վերանորոգված է, և ստեղծված են ուսման համար անհրաժեշտ հնարավոր բոլոր պայմանները: Ամեն սեպտեմբերի մեկ այստեղ յուրովի է անցնում, ուսուցիչների հոգացությամբ միշտ մի նոր անակնկալ է պատրաստվում աշակերտների համար: Առաջին դասարանցիները ստանում են հատուկ կրծքանշան` որպես պատանի գայականներ:Դպրոցը ուսման բարձր առաջադիմությամբ ավարտողն էլ արժանանում է <<Պանծալի սան>> մեդալին: Աշակերտները գիտեն, որ իրենց հաջողություններով ուրախացնում են սիրելի ուսուցիչներին: Նրանց պայծառ աչքերում անսահման բարություն ու սեր կա, վստահություն ու նպատակասլացություն այնքան, որ ակամա մտածում ես. <<Նրանց հետ, անշուշտ, կարելի է կառուցել մեր երկրի պայծառ ապագան>>: տեսնել ավելին>>> Տոնական միջոցառում նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին Այսօր հ.78 դպրոցի բակում նորից թևածում էր խինդն ու ցնծությունը: Առիթը ՀՀ անկախության 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումն էր: Երեխաները հետաքրքիր և բազմաբովանդակ խոսքով, պարով և երգով ներկայացրեցին մեր անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհը` հիացնելով ներկաներին: Տոնական էր ամեն ինչ. և մասնակիցների տրամադրությունը, և դպրոցի ձևավորումը: Իսկ հաղթական հայոց քոչարին միջոցառման վերջում մեր ժողովրդի միասնության յուրօրինակ մարմնացումը դարձավ. շուրջպարին միացան բոլոր ներկաները` և ծնողները, և աշակերտները: Շուրջպարի ժամանակ մեզ երկնքից ողջունում էին Հայոց բանակի օդային ուժերը, երկնքում թողնելով եռագույնի հետքերը: Արձագանքները միայն հիացմունքի ու շնորհակալության խոսքեր էին: Երևանի 186 դպրոցի սաների ստեղծագործական էջը՝ Անահիտ Մարտիրոսյան - 9բ դասարան, Գայանե Քալաշյան - 8բ դասարան, Թամարա Սաքեյան - 7ա դասարան. Ավելին Երևանի 186 դպրոցի կայքում... ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԿՈՂԲԻ ԹԻՎ2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ 09/09/2011
Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումը կայացավ տոնականորեն զարդարված Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում:: Այն վարում էին 12-րդ դասարանցիներ Անուշը և Տարոնը: Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով: Միջոցառման սկզբում հաղորդավարները ողջունեցին բոլոր ներկաներին՝ աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին, հյուրերին: Ելույթով հանդես եկավ տնօրենի ժպ Կ. Նազարյանը: Նա համառոտ ներկայացրեց անցյալ ուսումնական տարվա ձեռքբերումները, նշեց թերացումները: Գովասանագրերով պարգևատրեց անցած ուսումնական տարվա գերազանցիկներին՝ մաղթելով նորոնոր հաջողություններ: Ներկաներին ծանոթացրեց դպրոցի վերանորգման աշխատանքների ընթացքին, նշեց, որ աշխատանքներին աջակցում է Տավուշի մարզպետարանը, օգնում են բարեգործներ Հովիկ Աբովյանը և Պավել Ղուլիջանյանը: Տնօրեն տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվա սկզբից երկու տարի ժամանակով դպրոցում աշխատելու է Խաղաղության կորպուսի կամավորը: Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ Լալա Աբովյանը:Ներկաներին ողջունեցին Անին, Մարիամը, առաջին դասարանցիներ: Տարածաշրջանի ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, շնորհավորելով բոլոր ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա առիթով, պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրել 1-3-րդ դասարանների բոլոր աշակերտներին: Կարդացեք ավելին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի բլոգում... ՀԱՂԱՐԾՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ 09/09/2011
2011թ սեպտեմբերի 1 -ին Հաղարծնի դպրոց հաճախող երեխաների թիվը ավելացավ ևս 2 առաջին դասարաններով, յուրաքանչյուրում` 26 աշակերտ: Ավելին Հաղարծնի դպրոցի բլոգում... | ArchivesNovember 2011 CategoriesAll |










RSS Feed