Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 6 -ին՝ «Ստեղծիր, միացիր և եղիրպատասխանատու. ավելի լավ Համացանցը սկսվում է քեզանից» կարգախոսի ներքո: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում: Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել Համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն:
Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: Ծրագրի նպատակն է նաև դասավանդողների արդյունավետ համագործակցության եւ հնարավորությունների համատեղման միջոցով կրթական նոր հարթակի և թվանշանային կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումը: Հայաստանի Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի և Երևանի դպրոցների սովորողների և քոլեջների ուսանողների մասնակցությամբ կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր (փետրվարի 1-ից` մարտի 1-ը), «Ապահով համացանց» թեմայով ծնողական ժողովներ (փետրվարի 1-ից` մայիսի 1-ը), Երևան քաղաքի և մարզային դպրոցները կներգրավվեն համաեվրոպական eSafety Label ծրագրի մեջ (հունվարի 1-ից – մայիսի 1-ը): Ինչպես նախորդ տարիներին կանցկացվի Ապահով համացանցին նվիրված մրցույթ( փետրվարի 1-ից մայիս 1-ը):